▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամիսը երբեմն ունի 27, երբեմն՝ 28, բայց մաքսիմում՝ 31 օր․ Նիկոլ Փաշինյանի հումորային հիշեցումը

Արդեն տեղեկացրել ենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում մասնակցել է «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին ու տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին, որին մասնակցում են նաև փոքր, միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ, ներդրողներ, օտարերկրացի գործարարներ, ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ և այլք:

 

 

 

«Այսօր Հայաստանի Հանրապետությունում որևէ քաղաքացի որևէ բանով սահմանափակված չէ: Սակայն, նախկինից եկած շատ իներցիոն գործընթացներ խանգարում են. մարդիկ երբեմն չեն ուզում հավատալ իրենց տեսածին, լսածին, մարդիկ շարունակում են երբեմն ունենալ համաձայնեցումների կարիք և տնտեսական որևէ ներդրման ցանկություն ունեցող մարդկանց մեծ մասն ուզում է անձամբ հանդիպել և համաձայնեցնել երկրի ղեկավարության հետ: Իհարկե, մենք պատրաստ ենք հանդիպումների, բայց այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ օրն ունի քսանչորս ժամ, շաբաթը` յոթ օր, ամիսը երբեմն ունի 27, երբեմն՝ 28, բայց մաքսիմում՝ 31 օր...Սա այն իներցիան է, որը մեզ այսօր խանգարում է»,-իր ելույթում մասնավորապես նշել է Նիկոլ Փաշինյանը՝ թերևս հումորային հիշեցնելով նախարար Հակոբ Արշակյանի լեզվի սայթաքման հետ կապված հայտնի պատմությունը: 

Հիշեցնենք,որ իր ասուլիսներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ նախարարներին ուղղորդված են քննադատում եւ այդ քննադատությունն ըստ էության չեն. «Ասում են՝ նախարարն ասաց փետրվարի 31, վայ վայ, որեւէ մեկը պատկերացնո՞ւմ է, թե ում մասին է խոսում, որեւէ մեկը կանխավարկած ունի, որ տրանսպորտի նախարարը չգիտի՞, որ չկա փետրվարի 31»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին