▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեռու մնացեք ձեր ծրագրերից՝ այլասերվածության քարոզի հետ կապված․ Չախալյանն՝ Ահարոնյանին

«Կամք» նախաձեռնության հիմնադիր, ջավախքահայ հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը   ոստիկանության կենտրոնի բաժնից  ֆեյսբուքյան  «լայվի» միջոցով տեղեկացրել է, թե ինչ հարցով էին իրեն հրավիրել ոստիկանություն։ 

Ավելի վաղ Վահագն Չախալյանը տեղեկացրել էր, որ  «Հրատապությանը» հղում անելով, հետաքննիչը չէր համաձայնվել, որպեսզի նա  երկուշաբթի ներկայա ոստիկանություն:

 

 

 

 

 

 

 

 Որպես հետգրություն՝ Վահագն Չախալյանը շեշտել էր. «Մեր գործն արդար է, ինչ անում ենք, մեր երեխաների ապագայի համար ենք անում, պայքար մինչեւ հաղթանակ: Դեմ եմ ազգիս ֆիզիկական ոչնչացմանը, դեմ եմ 21-րդ դարի «փափուկ ուժով ցեղասպանությանը»:

Հիշեցնենք, որ շաբաթ, մայիսի չորսին, «Բուկինիստ» գրախանութ-սրճարանում կազմակերպվել էր «Իմ մարմինն անձնական է» գրքի քննարկումը։ Այն պատրաստվել էր «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կողմից եւ նախատեսված էր 3-6 տարեկան երեխաների եւ նրանց ծնողների համար, սակայն այն մի շարք անձանց  շնորհիվ տապալվել է։ Ներկաների պնդմամբ՝ գրքի նպատակն է եղել 3-ից 6 տարեկան երեխաների շրջանում միասեռականության քարոզչություն իրականցնելը:

 

 

Վահագն Չախալյանի խոսքից տպավորություն ենք ստանում, որ նրան  ոստիկանություն հրավիրելը պայմանավորված է հենց այս միջադեպով, մինչդեռ նա անգամ ներկա չէր եղել վերոնշյալ գրքի շնորհանդեսին:

Asekose.am-ը պատրաստ է ներկայացնել նաև հակառակ կողմի կարծիքը, տեսակետը, պարզաբանում կամ հերքումը:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին