Զովունի համայանքի բնակիչ Արկադի Գալստյանը տեսանյութ է ներկայացրել, թե ինչպես են ասֆալտապատման ու փոսալցման աշխատանքներ իրականացնում Եղվարդ-Երևան ճանապարհին:
Այս հատվածում աշխատում է «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ն:
Արկադի Գալստյանը նշում է, որ «ասֆալտ են փռում ջրի մեջ»՝ցեխի և ջրափոսերի վրա:
Նույն վիճակն է եղել նաև անցյալ տարի, ինչի մասին քաղաքացին նույնպես բարձրաձայնել է, իսկ այս անգամ զանգահարել էր վարչապետի ընդունարան: