Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը հանդես կգա մամուլի ասուլիսով։
Այս մասին ասված է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ.
«Սիրելի հայրենակիցներ. ձեր կամքով իմ վարչապետ ընտրվելու 1 տարվա կապակցությամբ՝ վաղը հանդես կգամ մամուլի ասուլիսով, որի ընթացքում կներկայացնեմ 100 փաստ Նոր Հայաստանի մասին, բացառապես փաստերով արձանագրելու համար այն մասշտաբային փոփոխությունները, որ տեղի են ունեցել մեր երկրում: Ասուլիսին ուղիղ եթերում կարող եք հետեւել ժամը 10.30-ից»,-նշել է նա: