▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհավորում ենք հայ ժողովրդին և առանձնահատուկ՝ Արցախի հերոսական ժողովրդին. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եռատոնի միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախում է: Նա Արցախ է մեկնել կնոջ և դուստրերի հետ:

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում զինվոր որդու և 3 դուստրերի լուսանկարն է հրապարակել և կից գրել.

«Շնորհավորում ենք հայ ժողովրդին եւ առանձնահատուկ՝ Արցախի հերոսական ժողովրդին Եռատոնի փառապանծ առիթով: 

 

 

Սիրելի՚ արցախցիներ, սիրում ենք ձեզ, հպարտանում ենք ձեզնով, ու խոնարհվում ենք ձեր առաջ: 

Խոնարհվում ենք մեր սուրբ Նահատակների առաջ»,-գրել է վարչապետը:

Նշենք, որ այսօր առավոտյան Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին