▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ, ես միլիարդատեր չեմ, միլիոնատեր` միգուցե. Լևոն Քոչարյան

«Ես հույս ունեմ որ արդար դատավճիռ կկայացնի դատարանը, կվերացնի ապօրինի խափանման միջոցը, որ մինչ օրս կա: Ես համաձայն եմ իմ հոր հետ, ես ինքս պնդում եմ, որ մեղադրանքը կոնկրետ անձնական վրեժխնդրություն է: Մենք դա տեսնում ենք և բազում փաստարկներ կան... բոլորը տեսնում են և մենք ապացուցել ենք մեր տեսակետը»,- այս մասին այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքին:

 

 

 

Հարցին՝  ո՞վ պետք է պատասխան տա 2008-ի իրադարձությունների համար, Լևոն Քոչարյանն ասաց. «Թյուր կարծիք կա էդ դեպքերի հետ կապված: Հիմա ինչ գնահատական էլ տամ, դիտվելու է ոչ սուբյեկտիվ»:

Հարցին, թե շատերն ասում են՝ Ռոբերտ Քոչարյանը Արցախում չի ունեցել այն ունեցվածքը, ինչ հիմա ունի, և թե ինչպե՞ս պատահեց, որ հարստացաք, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Դա շատ ծեծված թեմա է: Դա այլ լույսի նեքո է ներկայացվում, որ եթե մարդն ինչ-որ կարողություն ունի, ուրեմն միլիարդատեր է: Ոչ, դա այդպես չէ»:

Անդրադառնալով հորն առաջադրված մեղադրանքին՝ Լևոն Քոչարյանն ասաց. «Մի տարի է շարունակվում է այս պատմությունը, ի՞նչ է պարզվել: Գնացել, գտել են ինչ-որ Սիլվայի հետ կապված անհեթեթություններ, որոնց հետ նույնիսկ դատարանը չի համաձայնվում: Եթե ուրիշ կեղտ կա մեր ընտանիքի հետ կապված՝ թող ցույց տան, ո՞ւր ա, թող ասեն...»:

Հարցին՝ Կոնգրես հյուրանոցն ի՞նչ փողերով ձեռք բերեցիք, Քոչարյանի որդին պատասխանեց. «Կոնկրետ ես 2008-ից սկսած զբաղվում եմ բիզնեսով, եղբայրս ավելի վաղ է զբաղվել: Եթե կգտնեն ինչ-որ բան սխալ, պատրաստ ենք պատասխան տալ: Չի կարելի մարդկանց հուզական ֆոնի վրա ինչ-որ մեղադրանքներ ներկայացնել»:

«Միլիարդատե՞ր եք» հարցին էլ Լևոն Քոչարյանն արձագանքեց. «Ոչ, ես միլիարդատեր չեմ, միլիոնատեր միգուցե»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին