Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանում քաշքշել եւ հարվածել են քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին: Գասպարին բղավում էր «Ռոբիկ սրիկա, Ռոբիկ մարդասպան»: Քոչարյանի աջակիցներն էլ ոստիկանների ներկայությամբ քաշքշել ու հարվածել են Գասպարիին՝ ասելով նրան՝ «արա հելի գնա ստուց»: Գասպարիի ձեռքից խլել են նաեւ նրա պաստառը: Ոստիկանները ագրեսիվ զանգվածին հեռացրել են դատարանի շենքից:
«Իրավապահներն անգործություն ցուցաբերեցին և այս խուժանը ջրի շշով հարվածեց դեմքիս, իրենք դա չկանխեցին, և ես հիմա սպասում եմ այստեղ, որ իմ կողմից հաղորդագրություն ընդունեն հանցագործության մասին»,- ասաց Գասպարին:
Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մեկնարկել է Մարտի 1-ի գործով դատական նախնական նիստը:
Լուսանկարը՝ արխիվից