▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը երաշխավորել են Ռոբերտ Քոչարյանի ազատության համար

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննությունը: Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանում ընթերցել է Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ ԼՂՀ ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորության տեքստը:

 

 

 

«Երաշխավորում ենք, որ Արցախի Հանրապետության առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցնելու դեպքում վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք: Խնդրում ենք խափանման միջոց կալանավորումը փոխարինել ազատությունից չզրկելու հետ կապված խափանման միջոցով»,- մասնավորապես նշվում է երաշխավորության նամակում:

Նշենք, որ դատավարության ժամանակ առաջին անգամ խոսել է նաև ՀՀ երկրորդ նախագահը՝ հայտարարելով, որ իր գործի հետ կապված կողմնակալ մոտեցում կա:

Դիտեք նաև՝

 

Դատարանի առջև ու նիստերի դահլիճում տեղի ունեցողին կարող եք հետևել ստորև ներկայացված ուղիղ միացումների միջոցով:

Ուղիղ միացումներըը՝ Երկիր Մեդիայի և  Aysor.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին