▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջին դասարանցիների առցանց գրանցման խնդիր այլևս չկա. ԿԳ փոխնախարար

 

Այսօր՝ մայիսի 16-ին, կառավարության նիստի ընթացքում ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, խոսելով երեկ գործարկված առաջին դասարանցիների առցանց գրանցման համակարգի մասին, նշեց.

«Այս տարի Երևանում դպրոց ընդունվող երեխաների 75-80 տոկոսը մեկ օրվա ընթացքում գրանցվել է առցանց համակարգով։ Որոշ դպրոցներում տեղերը լրացել են գրանցման մեկնարկից րոպեներ անց։ Այս պահի դրությամբ արդեն գրանցվել է 9325 երեխա»,- տեղեկացրեց Արևիկ Անափիոսյանը, ապա ավելացրեց.

«Տեխնիկական խնդիր ունենք շուրջ 100 երեխայի հետ կապված, որը պայմանավորված է եղել երեկ առավոտյան ժամը 09։10-09։25–ի ծանրաբեռնվածությամբ և հնարավոր չի եղել գրանցումն իրականացնել։ Բայց տեխնիկական խնդիրը լուծվել է և 09։25-ից սկսած գրանցումներ եղել են»։

Վեջինիս խոսքով` համակարգի տեխնիկական խնդրի հետևանքով եղել են դեպքեր, երբ անընդհատ «քլիք» անելու պատճառող մեկ երեխան գրանցվել է ավելի քան 100 անգամ`  զբաղեցնելով առաջին դասարանցիների համար նախատեսված բոլոր տեղերը։ Բայց նախարարությունն ավելի ուշ վերացրել է բոլոր նման կրկնությունները։

 

Կառավարության նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին