▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինված ոստիկանները Երևանում կանգնեցրել են Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան

Երևանում զինված ոստիկանները կանգնեցրել են Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան՝ նշելով, որ պետք է զննեն, քանի որ տեղեկություն ունեն այն մասին, որ մեքենայում զենք-զինամթերք կա:

 

 

Վիտալի Բալասանյանը պահանջել է զննության համար արձանագրություն ցույց տալ, որից հետո  սպասել  են փաստաթղթին:

Մանրամասներ և ոստիկանության պարզաբանումը կներկայացնենք ավելի ուշ: 

Տեղեկությունն ու տեսանյութը՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից:

Նշենք, որ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ ու նշել. Այսօր ոստիկանությունը ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկատվություն ստուգելիս զննության է ենթարկել մի ավտոմեքենա: Ավտոմեքենայի մեջ է գտնվել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ այս գործընթացը իսկզբանե որևէ առնչություն չի ունեցել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ և որ նրա անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին