▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատական համակարգը պետք է վիրահատական միջամտության ենթարկել. Նիկոլ Փաշինյան

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական համակարգի վերաբերյալ իր ելույթում խոսեց դատական համակարգում փոփոխությունների և առկա խնդիրների մասին.

 

 

 

«Դատական համակարգի որոշումները խորապես անվստահելի են հանրության համար ու սա ասում եմ ոչ միայն որպես վարչապետ, այլ ՀՀ ժողովրդի ներկայացուցիչ, ով ունի քաղաքական իրավունք՝ խոսել ժողովրդի անունից: ՀՀ ժողովուրդը դատական իշխանությունն ընկալում է որպես նախկին կոռումպացված համակարգի մնացուկ, որտեղ անընդհատ դավադրություններ են իրագործվում ժողովրդի դեմ: Որքանով է սա հիմնավորված՝ բոլորովին ուրիշ խնդրր է, բայց որ չունի ժողովրդի վստահությունը, նշանակում է՝ չունի գործելու բավարար լեգիտիմություն և որը սպառնալիք է երկրի բնականոն կյանքին, կայությանն ու անվտանգությանը: Վարչապետ ընտրվելու առաջին օրվանից պարտավորվել եմ որևէ միջամտություն չունենալ, բայց ցավոք չեմ կարող երաշխավորել, որ համակարգը չի ենթարկվում ստվերային ազդեցությունների՝ նախկին կոռումպացված համակարգի կողմից: Հույս ունեի, թե բազմաթիվ դատավորներ, հասկանալով, որ իրենց գործունեությունը և արժեհամակարգըը անհամապատասխան են նոր Հայաստանի ձգտումներին, կհրաժարվեն դատավորի կարգավիճակից, սակայն, նման բան տեղի չունեցավ: Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ անելու ժամանակը. պետք է հանրությանը տեղեկատվություն ունենա նրանց քաղաքական կապերի, ծագումնաբանության, գործունեության և այլ հատկանիշների մասին: Երկորդ՝ ՄԻԵԴ-ի որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումների հեղիանակ դատավորները պետք է հեռանան կամ հեռացվեն պաշտոններից: Երրորդ, նրանք, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող անաչառ լինել, հրաժարական պետք է տան»:

Կարդացեք նաև՝ Եկել է ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը. Փաշինյան

Տեսնում եմ պատերազմ հրահրելու, տարածքներ հանձնելու, դրա պատասխանատվությունն իմ կառավարության վրա դնելու դավադիր նպատակ. Նիկոլ Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին