▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են 3 դատավորներ, Գրիգորյանը միայն կարդացել է այն. պլանավորել էին կասեցնել գործը

 

Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք. 

«Այս նյութը գրում եմ հատուկ բոլոր այն կառույցների համար,ովքեր փորձում են Վարչապետի կոչը նույնականացնել սահմանադրական կարգի տապալման հետ և որակել որպես ճնշում արդարադատության նկատմամբ:

Նախորդ նյութում նշել էի, որ իր կոչով Վարչապետը, ընդհակառակը, վերականգնում է սահմանադրական կարգը՝ հանցավոր ռեժիմի մնացուկ դատավորներից դատական իշխանությունը ազատագրելով և ժողովրդին վերադարձնելով:

Հիմա ներկայացնեմ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսքը․ ըստ աղբյուրի՝ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ Դատարանի երեք դատավորներ՝ Վազգեն Ռշտունի ՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, Արշակ Վարդանյան՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Մխիթար Պապոյան՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր՝ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովի նախագահ․ դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է այն: 

На данном изображении может находиться: 5 человек, костюм

 

 

 

 

 

 

 

 

 

Սակայն աղբյուրը մեկ այլ ուշագրավ լուր էլ է հայտնել: Վերոնշյալ անձիք սկզբում որոշել են կասեցնել Քոչարյանի գործի քննությունը եւ գործը ուղարկել Սահմանադրական դատարան, որպեսզի Սահմանադրական դատարանը որոշի, թե արդյոք Քոչարյանի գործողությունների արդյունքում Սահմանադրական կարգը տապալվե՞լ է, թե՞ ոչ: Եթե դա նրանց հաջողվեր, ապա Քոչարյանը կասեցված գործի պարագայում չէր կարող մնալ կալանքի տակ: Վերաքննիչ դատարանը՝ Վազգեն Ռշտունու գլխավորությամբ, այն հիմքով, որ գործը կասեցված է եւ գտնվում է Սահմանադրական դատարանում, մերժելու էր Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ գլխավոր դատախազի բողոքը:

Սահմանադրական Դատարանը ՀՀԿ ական Հրայր Թովմասյանի գլխավորությամբ մեկ տարի գործը պետք է քններ և որոշում կայացներ, որ Քոչարյանի արարքների հետևանքով Սահմանադրական կարգը չի տապալվել:

Եվ Ռոբերտ Քոչարյանը հանգիստ ազատվում էր իր հիմնական մեղադրանքից՝ Սահմանադրական Կարգի տապալումից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նույն աղբյուրը նաեւ նշել է, որ Քոչարյանը եւ պաշտպանական կողմը նախօրոք տեղյակ են եղել կայացվելիք որոշումից, ավելին՝ այն քննարկվել է իրենց հետ: Նրանց խաղաքարտերը խառնվել են երբ ԱԺ Պատգամավոր Հայկ Սարգսյանը ահազանգել է դավադրության մասին եւ կոչ արել ժողովրդին հավաքել Նոր Նորքի դատարանի մոտ: Ստիպված Քոչարյանին դատարան չեն բերել՝ մտավախություն ունենալով, որ ժողովուրդը չի թողնի նրան հեռանալ դատարանից: Այն մասին, որ Քոչարյանը մինչեւ որոշման հրապարակումը տեղյակ է եղել իր ազատ արձակման մասին, վկայում է նաեւ այն հանգամանքը, որ, ըստ նույն աղբյուրի, Ռ․Քոչարյանը Նոր Նորքի դատարանում որոշման հրապարակումից գրեթե 1 րոպե հետո, առանց որոշումը ՔԿՀ ներկայացնելու հեռացել է այնտեղից՝ նախօրոք այնտեղ պատրաստի կանգնած իր ավտոմեքենայով: Այստեղ արդեն հարցեր են առաջանում նաեւ Արդարադատության նախարար Զեյնալյանին: Կարծում եմ, այս պարագայում խոսել արդարադատությանը միջամտելու կամ, ընդհանրապես, դատական համակարգի մասին, ավելորդ է․ այն ոչ միայն չկա Հայաստանում, այլ պետք է ազատագրվի եւ նոր ստեղծվի:

Այնպես որ, խորհուրդս վարչապետի գործողություններում անօրինականությունների հիմքեր փնտրողներին՝ եթե վերը նկարագրվածի 10%-ը ճիշտ է, ապա մենք գործ ունենք ՀՀ պետության եւ ժողովրդի դեմ պլանավորված դավադրության հետ, այլ ոչ թե արդարադատության հետ, եւ վարչապետը պարտավոր է կանխել եւ վնասազերծել, իսկ հարուցված քրեական գործով պետք է պարզվի դավադիրների ողջ շրջանակը:

Այնպես որ, հանգիստ նստեք տեղներդ եւ սպասեք զարգացումներին»,- գրել է Արտակ Գալստյանը: 

 

Կարդացեք նաև՝ Քոչարյանին ազատ արձակած դատավորը 2014-ին 83 մլն դրամի անշարժ և շարժական գույք է նվիրատվություն ստացել

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին