▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստիպված էինք բարդ որոշում ընդունել, շատ եմ ցավում. Մխիթարյանը՝ Բաքու չմեկնելու մասին

Հայաստանի  հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու` Եվրոպայի լիգայի եզրափակչին: Ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այս կապակցությամբ:

«Հաշվի առնելով բոլոր ներկա տարբերակները՝ մենք ստիպված եղանք դժվարին որոշում կայացնել, որ ես Եվրոպա լիգայի եզրափակչին չեմ մեկնի թիմի հետ:

Դա այնպիսի խաղ է, որը մեր՝ ֆուտբոլիստներիս կյանքում հաճախ չի լինում: Պետք է խոստովանեմ՝ շատ եմ ցավում այն բաց թողնելու համար: Ես կերկրպագեմ իմ թիմակիցներին»,–գրել է Մխիթարյանը:

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Արսենալ»-ը հայտնել էր, որ հայ ֆուտբոլիստը չի մեկնի Բաքու, որտեղ մայիսի 29-ին կայանալու է Եվրոպայի լիգայի եզրափակիչը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին