Բագրատաշենի մաքսատանն արդեն մի քանի ժամ է, ինչ լարված իրավիճակ է ստեղծվել:
Asekose.am-ին հասած տեղեկությունների համաձայն, մաքսազերծված ապրանքը ԱԱԾ-ն թույլ չի տալիս անցկացնել Հայաստանի սահման: Ապրանքի տերերը պնդում են, որ ապրանքը հատ առ հատ մաքսազերծված է: Նշվում է, որ իրավապահները փնտրում են ապօրինի ներմուծվող ապրանք, որի մասին տեղեկություն ունեն։
ԱԱԾ պարզաբանումը կփորձենք ներկայացնել առաջիկայում։
Մանրամասները սիրողական նկարահանված տեսանյութերում, որ ներկայացրել են մեր ընթերցողները։