ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի համար անհասկանալի է կառավարության գնահատականը, որ բուքմեյքերական ընկերությունների գրասենյակների փակվելու և դրանք հանրապետության 4 քաղաքաներում տեղակայելու արդյունքում հարկերի կորուստ չի լինելու:
Այս մասին նա խոսել է այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Վիճակախաղերի մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ.
«Կներեք, դուք ո՞նց եք պատկերացնում, 400 գրասենյակները՝ 1600 աշխատողով, ո՞նց են տեղակայվելու 4 քաղաքում, կամ ո՞րն ա դրա նպատակահարմարությունը: Դա անհնար ա: Դրա արդյունքում մենք ունենալու ենք մոտ 3 միլիարդի վնաս պետությանը»:
Կառավարության ներկայացուցչի դիտարկմանը, որ սպասվելիք վնասը կառավարությունը ոչ էական է գնահատել, Սարգսյանը պատասխանեց.
«Իսկ ինչքա՞նն ա կառավարության համար էականը, 1 միլիա՞րդը, 2 միլիա՞րդը, 10 միլիա՞րդը, ինչքա՞ն ա վաբշե էական»:
Պատգամավորի պնդմամբ գրասենյակներում պարտվող խաղացողները, գրասենյակների փակվելուց հետո կարող են գնալ կրվել նաև օնլայն, իսկ արդյունքում կլինի միայն հարկերի կորուստը.
«Խնդրում եմ ասեք, թե ինչքա՞նն ա վաբշե կառավարության համար էական վնասը, որը պետք է տրվի պետության ու այն էական համարվի»: