▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը պետական պարգևներ և կոչումներ է շնորհել ռուսաստանաբնակ հայ ականավոր գործիչներին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում պետական պարգևներ է շնորհել ռուս և արտասահմանցի ականավոր գործիչներին:

Ինչպես տեղեկացնում է Rusarminfo-ն, Ռուսական ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին շնորհվել է ՌԴ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործչի կոչում:

 

 

 

 

 

 

 

 

 

RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով, իսկ «Հայրենիքին մատուցած ծառայությունների» համար երկրորդ կարգի շքանշանի է արժանացել ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ակադեմիկոս Լեյլա Ադամյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վլադիմիր Պուտինը Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ կարգի շքանշանով պարգևատրել է Բրյանսկ քաղաքի պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Էդուարդ Համբարձումյանին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին