▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Հարությունյանի հրաժարականի տարոսը Սահմանադրականին. Արամ Մանուկյան

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն այսօր Ազգային ժողովում անցումային արդարադատության վերաբերյալ լսումների ժամանակ իր ելույթն սկսեց շնորհավորանքով։ «Բոլորիս շնորհավորում եմ Գագիկ Հարությունյանի հրաժարականի կապակցությամբ, տարոսը ՍԴ-ին»,- ասաց  Մանուկյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

Վերջինիս խոսքով՝ թեև հիմա կա քաղաքական կամք, սակայն այն շատ փոքր է դատաիրավական համակարգում արագընթաց  փոփոխություններ իրականացնելու համար։ «Մենք մեկ տարի առաջ հարապարակել ենք գիրք, որտեղ այն մարդկանց անուններն են, որոնց նկատմամբ դուք ցանկանում եք վեթինգ իրականացնել։ 72 դատավորի և 27 դատախազի անուն կա այստեղ․ նրանց նկատմամբ բավարար չէ վեթինգ իրականացնելը։Ես դիմում եմ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին, որ այս մարդկանց նկատմամբ պետք է քրեական պատասխանատվություն գործի։Կարիք չկա այդ մարդկանց ենթարկել ստուգումների, և արագ պետք է այդ մաքրումներն իրականացնել, որից հետո դանդաղ իրականացնել անցումային արդարադատությունը»,- ասաց Արամ Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին