▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջիվան Աբրահամյանը ազատ է արձակվել ու «լայվ» մտել

Արդեն հայտնել ենք, որ երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ մասնակիցների կողմից հնչեցված սպառնալիքների կասկածանքով բերման էր ենթարկվել  Ջիվան Աբրահամյանը:

Օրենքով ոչ մի դատապարտելի եւ սխալ բան չեմ արել։ Քիչ առաջ ֆեյսբույքան ուղիղ եթերում հայտարարեց Ջիվան Աբրահամյանը ոստիկանության բակից՝ ազատ արձակվելուց հետո։

«Օրենքով ես ոչ մի դատապարտելի եւ սխալ բան չեմ արել, իմ խոսերը պարզ դրված են ֆեյսբուքում, եթե մեկնաբանելու եւ հայերենին տիրապետելու ունակություն չունեք, ուրեմն ցավում եմ։ Ի՞նչ էր արել Ջիվանը, Ջիվանը նախազգուշացրել էր, որ եթե իմ երկրի Սահմանադրությունը եւ օրենքը խախտեք, ապա պատասխանը կլինի շատ ակնհայտ, ու Ջիվան Աբրահամյանը նորից իր խոսքերը կրկնում է»,- ասաց նա։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ջիվան Աբրահամյանը նաեւ հայտարարեց, որ մամուլի ասուլիսով հանդես կգա, բոլորի պատասխանները կտա ու բոլորի դիմակները կպատռի։

Հիշեցնենք, որ ոտիկանությունն այսօր հանդես եկավ հայտարարությամբ տեղեկանելով, որ երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ մասնակիցների կողմից հնչեցվել են սպառնալիքներ պարունակող արտահայտություններ։

Հիշեցնենք նաև,  որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն էր տարածել ու նշել, որ շաբաթ, մայիսի 25-ին, Ազատության հրապարակում  տեղի ունեցած հանրահավաքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ կապ չունի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին