▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետաքրքիր առաջարկ է. Սյունիքում Նիկոլ Փաշինյանին առաջարկեցին նրա համար ավանդական հարսանիք կազմակերպել

«Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» համաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը մյուս պաշտոնյաների հետ շրջում էր մարզի արտադրանքը ներկայացնող տաղավարներում: Ավանդական հարսանիքներ կազմակերպող ընկերություններից մեկի երիտասարդները Նիկոլ Փաշինյանին առաջարկեցին նրա համար հարսանիք կազմակերպել:

 

 

 

«Պարոն վարչապետ, մենք ճիշտ գիտե՞նք, որ դուք ժամանակին հարսանեկան արարողություն չեք ունեցել»,- հարցրին վարչապետին: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ այո:

«Հիմա հնարավորություն ունեք ավանդական ձևով անելու»,- ասացին նրանք:

«Հետաքրքիր առաջարկ է, կմտածեմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց հարսի ու փեսայի հագուստով: Նրան ծանոթացրին  ցուցադրված ավանդական հագուստների հետ:

Կարդացեք նաև՝ Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, հենց մեծ բանավեճ է․ Նիկոլ Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին