▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որ պետք լիներ՝նախկին իշխանությունների համար խամաճիկ եղած դատավորները մեծ հաճույքով մեզ համար էլ կլինեին խամաճիկ

Այսօր՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով հարցին` ինչո՞ւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դատարանների մուտքերը փակելու մասին և դատարական համակարգում փոփոխություններ անելու մասին հայտարարությունը եղավ ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց վերացնելու մասին դատարանի որոշումից հետո,  ասաց, որ մեկը մյուսի հետ կապ չունի, իսկ փոփոխությունները հիմա են նախաձեռնել, որովհետև իշխանությունն իր լիարժեք գործունեությունը սկսել է վերջին ամիսների ընթացքում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Դուք օրինակ եք բերում Քոչարյանի դեպքը, նրան մի անգամ էլ էին բաց թողել, ինչո՞ւ այն ժամանակ չսկսեցինք, եթե դա նրա հետ կապ ունի»:

Սիմոնյանը նշեց, որ կան էլի դատական գործեր, որ մարդկանց զայրույթն են առաջացնում, պետք չէ նշել միայն Քոչարյանի գործը. «Ուղղակի Քոչարյանի գործն ամենաաղմկահարույցն է: Եկեք չկապենք Քոչարյանի գործի հետ»:

Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե իշխանություններն այս գործընթացը նախաձեռնել են «նախկին իշխանությունների ձեռքը խամաճիկ դարձած դատավորներին իրենց խամաճիկներով փոխելու համար», Սիմոնյանն ասաց.

«Հավատցեք, որ պետք լիեներ այն դատավորները, որ նախկին իշխանությունների համար խամաճիկ են եղել, մեծ հաճույքով մեզ համար էլ խամաճիկ կհանդիսանային»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին