ԱԺ մուտքի մոտ բողոքի ակցիա է ընթանում: Բուքմեյքերական գրասենյակները պահանջում են հանդիպում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Նրանք դեմ են ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի որոշմանը: Ակցիայի մասնակիցները նշում են, որ եթե փակվեն բուքմեյքերական գրասենյակները՝ իրենք առանց աշխատանքի կմնան:
Ակցիայի մասնակիցները նշում են, որ բուքմեյքերական գրասենյակները փակելով նպաստում են, որ օնլայն տիրույթում գործող ընկերությունների համար մենաշնորհ հաստատվի:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը հավանության էր արժանացրել վիճակախաղերի կազմակերպման պայմանները խստացնելու մասին նախագծին, որը մշակվել է խաղամոլության դեմ պայքարի շրջանակում։ Նախագծով առաջարկվում է Երեւան քաղաքից հեռացնել բոլոր բուքմեյքերական գրասենյակները։ Նախագիծն ընդունելու պարագայում այն ուժի մեջ կմտնի 2020 թ․-ի նոյեմբերից:
Ուղիղ միացումը՝ A1plus.am-ի