▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես իմ համար խելոք աշխատում էի, մեկ էլ ի՞նչ տեսնեմ...Էդմոն Մարուքյան

«Ես իմ համար խելոք աշխատում էի իմ աշխատասենյակում, մեկ էլ տեսնեմ մեր գործընկերներից մեկն իմ մասին ելույթ է ունենում: Նա նշել է, որ ես ստահոդ տեղեկություններ եմ տարածել ԵՊՀ-ում ընտրությունների հետ կապված. տեսանյութը կա, ի՞նչ ստահոդ: Իշխանությունները՝ ԿԳՆ-ն, պարոն Հովհաննիսյանը նույնպես շահագրգռված են, որ էդ մարդն ընտրվի»,- ԱԺ-ում հայտարարեց Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Իմ քայլից» Հովհաննես Հովհաննիսյանի այսօրվա ելույթին:

ԼՀԿ ղեկավարը խոսեց նաև իրենց հասած տեղեկությունների մասին. «Ասում են, որ էդ սպիտակ մազերով մարդուն ուզում են ԵՊՀ ռեկտորի ԺՊ դարձնել, որից հետո պարոն Հովհաննիսյանն ինքն ա ուզում դառնալ ռեկտոր»,- հավելեց Մարուքյանը:

Կարդացեք նաև՝ Չխառնվել...ԵՊՀ ռեկտորի հավանական թեկնածուներից մեկը Մարուքյանի ընկերն է. «Իմ քայլի» պատգամավոր

 

 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին