Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել մի խումբ փոխնախարարների պաշտոններից ազատելու վերաբերյալ:
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է Կարեն Իսախանյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է Մանե Ադամյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը,

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է Արմեն Արզումանյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի Բագրատ Բադալյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը
Կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, Գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է Գառնիկ Պետրոսյանը, գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը, գյուղատնտեսության նախարարի տեղակալի Տիգրան Գաբրիելյանը:
Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է Հակոբ Վարդանյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից Վարդան Գևորգյանը: Մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել են Նազենի Ղարիբյանը եւ Տիգրան Գալստյանը:
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատվել է Գաբրիել Ղազարյանը, Գևորգ Լոռեցյանը, Սարգիս Ավագյանն ու Քրիստինե Ասատրյանը:
Սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է Բաբկեն Տեր Գրիգորյանն ու Դավիթ Սարգսյանը:


