▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարինե Թուխիկյանը վայր է դնում ԱԺ պատգամավորի մանդատը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը հայտարարել է ԱԺ մանդատից հրաժավելու մասին: Այդ մասին դիմումը նա ներկայացրել է ԱԺ նախագահությանը:

 

 

 

 

Այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի նսիտում հայտարարեց, որ եթե մեկշաբաթյա ժամկետում տիկին Թուխիկյանը հետ չվերցնի դիմումը, նշանակում է, որ պատգամավորը վայր է դնում մանդատը:

Նշենք, որ նա նախկինում Թումանյանի տուն-թանգարանի տնօրենն էր:

Կարդացեք նաև՝ Մենք թիմային ենք աշխատում, ԱԺ-ն անհատական ամբիցիաների տեղ չէ. Նարինե Թուխիկյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին