▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարձակման է ենթարկվել ՀԱԿ անդամը. նա վստահ է, որ Քոչարյանն ու ՀՅԴ-ն կապ ունեն

Մերժված ռեժիմի մնացուկներն անցել են սադրանքների: Սոցցանցային տիրույթում մանիպուլյացիաների ու կեղծ լուրերի միջոցով հաջողության չհասնելով՝ իրենց հոգեհարազատ ֆիզիկական բռնության մեթոդին են վերադարձել:

Այսօր հարձակման է ենթարկվել ՀԱԿ անդամ Վարդան Հարությունյանը, որը լուրջ կասկածներ ունի, որ ծեծի կազմակերպիչները Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՅԴ-ի հետ առնչվող անձինք են:

 

 

Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երեւում են իր դեմ կիրառված բռնության հետքերը: Սա, ի դեպ, նրա վրա արդեն երկրորդ հարձակումն է. առաջին անգամ Վարդան Հարությունյանի վրա դիմակավորված անձինք հարձակվել են մայիսի 19-ին:

«Աշխատանքի վայրում էի, դուրս եկա, հետնադռնի մոտ մի քանի քայլ գնացի եւ առանց բառ խոսելու՝ մի քանի հոգով հարձակվեցին վրաս: Սրանից մի քանի օր առաջ էլ էր նույն դեպքը տեղի ունեցել մեր շենքի մոտ՝ հարձակվել էին ինձ վրա, դիմել էի ոստիկանություն եւ մինչեւ հիմա ոչ մի արձագանք չկա».- պատմել է Վարդան Հարությունյանը:

armtimes.com-ն է գրում և նշում, որ հարցին, թե ինչի՞ց է եզրակացրել, որ միջադեպը կապ ունի ՀՅԴ-ի հետ, Հարությունյանը պատասխանեց. «Դա միայն իրենց գործելաոճն է: Ես միշտ հրապարակային քննադատել եմ նրանց ու նաեւ Ռոբերտ Քոչարյանին: Քոչարյանին ազատ արձակելու օրն էլ Ազատության հրապարակում մասնակցել եմ նրան ազատ արձակելու դեմ իրականացված հանրահավաքին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին