▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ-ում հատուկջոկատայինի սպանության մեջ հայեր են կասկածվում. նրանք փախե՞լ են Հայաստան

Ռուսաստանում Պետական հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Ալեքսեյ Բելյանկինի սպանությունից հետո նրա հայրը հայտարարել է, որ հանցագործության մեջ հայեր են կասկածվում: Նրա խոսքերով, նրանց մեծ մասը փախել է Հայաստան, իսկ հարձակվողներից մեկը ձերբակալված է, հայտնում է ՌԲԿ-ն:
Միեւնույն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ  Ռուսաստանում Պետական հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Ալեքսեյ Բելյանկինի սպանության դեպքով ՀՀ-ում որևէ մեկի նկատմամբ հետախուզում չի հայտարարվել: Նշվում է, որ ՌԴ իրավապահ մարմիններից համապատասխան դիմում չեն ստացել:
ՌԴ Քննչական կոմիտեն հրաժարվել է մեկնաբանել Ալեքսեյ Բելյանկինի հոր հայտարարությունը՝ նշելով, որ քննիչներն ակտիվ աշխատում են:
«Ես այսօր շփվել եմ Քննչական կոմիտեի ներկայացուցիչների հետ, որոնք աշխատել են սպանության վայրում: Նրանք ասացին, որ բոլոր կասկածյալների ինքնությունը պարզվել է, մեկը ձերբակալված է՝ նրա հետ այժմ աշխատում է քննչական մարմինը: Գործով անցնողների մեծ մասը մեկնել է Հայաստան: Ինձ ասացին, որ այսպիսի գործով Հայաստանը բոլորին կարտահանձնի, դա գրեթե հստակ է»,-ասել է զոհվածի հայրը, գրում է Պանարմենիանը:
Նիկիտա Բելյանկինին սպանել են հունիսի լույս 2-ի գիշերը մերձմոսկովյան Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո գյուղում: Նա միջամտել է «Բիրհաուս» բարի մոտ ծեծկռտուքին, որտեղ 10 հոգի 2-ին էին ծեծում: Նախկին հատուկջոկատայինը հանել է տրավմատիկ հրացանն ու նախազգուշական կրակոց արձակել օդ՝ ուշադրությունն իր վրա շեղելու համար:Դրանից հետո Բելյանկինին տապալել են գետին և սկսել են ծեծել, պատմել է նրա հայրը: Նախկին մարտիկին հաջողվել է դուրս պրծնել և ևս մի քանի անգամ կրակել, որից հետո հարձակվողներից մեկը դանակահարել է նրան:
Հարձակվողները փախել են, «Շտապ օգնությունը» պատահարի վայր է հասել, երբ Բելյանկինն արդեն մահացել էր: Քննչական կոմիտեն քրգործ է հարուցել սպանության և առողջությանը միտումնավոր ծանր վնաս հասցնելու հոդվածով: Բելյանկինի սպանության գործը հետաքննում է ՔԿ կենտրոնական աշխատակազմը:
Ըստ ՌԵՆ ՏՎ-ի, սպանության գործով կասկածյալներից մեկը տեղի բարի սեփականատեր Գրիգոր Օհանյանն է, որը հունիսի 2-ի առավոտյան չվերթով հեռացել է ՌԴ-ից: Ըստ որոշ տվյալների, նա Երևան է մեկնել:

Աղբյուր՝ armtimes.com

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին