▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատախազությունը հաստատեց. Նարեկ Սարգսյանին կարտահանձնեն Հայաստանին

Պրահայի մունիցիպալ դատարանը մայիսի 29-ին բավարարել է Սերժ Սարգսյանին եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը։

Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը` հավելելով, որ դատարանի որոշման մասին դատախազությունը պաշտոնապես նոր է տեղեկացել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աբրահամյանը չի ասել, թե ինչ ժամկետներում Նարեկ Սարգսյանը կարտահանձնվի Հայաստանին.

«ՀՀ գլխավոր դատախազության դիմումի հիման վրա Չեխիայի օրենսդրական իրավակարգավորումների և ընթացակարգերի պահպանմամբ Նարեկ Սարգսյանի հանձնման գործընթացը բնականոն շարունակվում է»,–ասել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին