Երեկ երեկոյան ժամը 20.30-ի սահմաններում թալանել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի ավտոմեքենան։
Այս մասին գրում է A1 Plus-ը՝ հղում տալով իր հավաստի տեղեկություններին:
Մեքենան առավոտից կայանված է եղել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, իսկ երեկոյան, երբ Սիփան Փաշինյանը մոտեցել է, որ նստի իր ավտոմեքենան նկատել է, որ ավտոմեքենայի ապակին կոտրված է։
Նրա մեքենայից գողացել են 20 տարվա կոնյակ և մեկ նոթբուք։
Այս պահին տեղում իրականացվում է հետաքննություն։