▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանի վիճակը կտրուկ վատացել է. նա վերակենդանացման բաժանմունքում է

 

Երեկ գիշեր գեներալ Մանվել Գրիգորյանի վիճակը կտրուկ վատացել է։

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին գրում է  Sputnik Արմենիան՝ հղում տալով Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանին:

Նշվում է, որ Գրիգորյանը 2 օր է` հրաժարվել է բուժումից, քանի որ նրան իր կամքին հակառակ «Նաիրի» ԲԿ–ից տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց։

Պաշտպանը կայքի հետ զրույցում նշել է, որ այլ տեղեկություն հայտնել չի կարող։

«Այլևս ոչ մի ինֆորմացիա հայտնել չենք կարող, և այս պահից սկսած ուղղակի խնդրում ենք լրատվամիջոցներին մեզ հարցեր չուղղել»,–ասաց նա։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Գրիգորյանը տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ ԲԿ–ի վիրաբուժության գծով տնօրենի տեղակալ Արտակ Մանուկյանը, հաստատելով լուրը, որ Գրիգորյանն իրենց մոտ է, հայտնել է, որ նա շտապօգնության մեքենայով է տեղափոխվել հիվանդանոց։

«Նա մեզ մոտ է տեղափոխվել գիշերը։ Վիճակը կտրուկ վատացել է, շտապօգնությունը ծայրահեղ ծանր է որակել նրա վիճակն ու տեղափոխել մեզ մոտ։ Այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը ծանր է, շնչում է թթվածնի օգնությամբ»,–ասաց Մանուկյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին