▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե սպասում եք, որ կփոխեմ իմ սանրվածքը՝ այդպես չի լինելու․ Արմեն Աշոտյան

 

Այսօր՝ հունիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն, անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է` ՀՀԿ-ն կրկին վերադառնա քաղաքականություն, նշեց հետևյալը.

 

 

 

 

 

 

 

 

«Մենք մեծ քաղաքականությունը երբեք էլ չենք լքել, որպեսզի վերադառնանք։ Մենք այն քաղաքական ուժերից ենք, և ես այն գործիչներից եմ, որ երբեք մանդատն ինձ ուժ ու զորություն չի տվել, ես եմ տվել մանդատին հավելյալ արժեք, հետևաբար, անգամ առանց մանդատի, մենք այս 7-8 ամիսը ոչ միայն ակտիվ քաղաքականության մեջ ենք, այլ նաև քաղաքական օրակարգ ստեղծող քաղաքական ուժերից ենք, բազմաթիվ հարցեր հանրային դիսկուրսում հայտնվել են հենց այդ շնորհիվ»,-ասաց Աշոտյանը։ 

Անդրադառանալով իրենց վերաբրենդավորմանը`Աշոտյանն ասաց․

 «Վերաբրենդավորումը լավ տերմին է, մենք վերաբրենդավորում անցնում ենք, բայց եթե դուք սպասում եք՝ սև շապիկները կհանենք ու կհագնենք ծաղկավոր բաբոչկա՞: Դա վերաբրենդավորում չի լինելու։ Եթե դուք սպասում եք, որ ես կփոխեմ իմ սանրվածքը, դա այդպես չի լինելու։ Այսինք՝ վերաբրենդավորումը շատ ավելի բովանդակային ու կառուցվածքային է, քան տեսանելի պրոցեսները։ Մենք վերաբրենդավորվել ենք, որովհետև մեր քաղաքական օրակարգում բյուրեղացրել ենք մեր քաղաքական կուսակցական ծրագիրը։ Մենք Հայաստանում առ այսօր ամենամիջազգայնացված քաղաքական կուսակցությունն ենք, անգամ այս իշխանություններից։ Ես ոչ թե ինքնանպատակ եմ գնում Բրյուսել, այլ իմ հանդիպումների արդյունքում գնում է իմ երկրի քաղաքական օրակարգը»։  

Կարդացեք նաև՝Արմեն Աշոտյանը՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման մասին

 

 

Արմեն Աշոտյանը`«Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» հայտարարության մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին