▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաժակյանի մերձավորի քիթը կոտրած ոստիկանների գործը ուղարկվել է ՀՔԾ

Ոստիկանների կողմից անձին ծեծի ենթարկելու ահազանգի հիման վրա իրականցված ծառայողական քննության նյութերը Ոստիկանությունից ուղարկվել են ՀՔԾ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը

 

 

«Քանի որ ներքոնշյալի մասին լրատվամիջոցներից ինձ ևս հարցեր են ուղղվել, տեղեկացնեմ, որ ՀՀ Ոստիկանությունից ՀՀ ՀՔԾ են ուղարկվել ոստիկանների կողմից անձին ծեծի ենթարկելու ահազանգի հիման վրա իրականցված ծառայողական քննության նյութերը։ Դեպքի մասին հայտնել էր Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ներկայումս այդ առթիվ ՀՀ ՀՔԾ֊ում քրեադատավարական կարգով նյութեր են նախապատրաստվում»,- ասված է նրա գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան հունիսի 7-ին հայտարարել էր, որ հարբած ոստիկանները անհիմն բերման են ենթարկել իր մերձավորին, ծեծել են նրան ու քիթը կոտրել։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին