▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ բախտի դար էր, բախտ չունեինք, եկել է մտքի դարը, որը ունենք. Նիկոլ Փաշինյան

Ողջունում եմ «Մտքերի հայկական գագաթնաժողովը», որը հիիմնված լինելով եւ ավանդաբար անցկացվելով Ֆրանսիայի Շամոնի քաղաքում, առաջին անգամ անցկացվում է Հայաստանում. Ուզում եմ այս իրադարձության համար հատուկ շնորհակալություն հայտնել ՀՀ նախագահին: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, Դիլիջանում «Մտքերի հայկական գագաթնաժողովի» բացման արարողության ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ մնացած մարդկանց, ում պետք է շնորհակալություն հայտնել, Արմեն Սարգսյանն արդեն հայտնեց, ինչին ինքը միանում է:

 

 

Նա ընդգծել է, որ 21-րդ դարն իսկապես մտքի դար է, մտքի զարգացման դար է. «Դա է պատճառը, որ մենք հավատում ենք, որ 21-րդ դարը նաեւ Հայաստանի, հայ ժողովրդի դարն է: Սա մի դար է, որտեղ տեղի է ունենալու հայ ժողովրդի իսկապես փառահեղ վերածնունդ: Երբ ծովի ար էր, մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր, մենք նավթ չունեինք: Երբ բախտի դար էր, մենք բախտ չունեինք, երբ ուժի դար էր, մենք ուժ չունեինք, եւ ահա եկել է մտքի դարը եւ որեւէ կասկած չկա, որ մենք ունենք միտք: Մեր հիմնական անելիքը բնորոշված է, մենք պետք է զբաղվենք մեր մտքի զարգացմամբ: Մենք պետք է պայմաններ ստեղծենք, որ միտքը զարգանա:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև՝ Ի պատիվ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցների՝ Դիլիջանում կազմակերպվել է ընդունելություն

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին