▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էս ի՞նչ «շտուրմովիկ» համբալներ են․ «Իմ Քայլ»-ի պատգամավորն՝ «Ադեկվադ» ՀԿ-ի մասին

«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում  «Ադեկվադ» հասարակական կազմակերպության այսօրվա ակցիայից ու գրել․ «Էս ինչ «շտուրմովիկ» համբալներ են...ՀԳ. Հարգելի համբալներ, ձեր նեղացած քոմենթները ջնջվելու են, մի սպառնացեք ու հայհոյանք մի գրեք, անիմաստ է, մեկ է համբալ եք մնում»։ 

 

 

 

Նշենք, որ ոստիկանությունը բերման է ենթարկել «Ադեկվադ»-ի 11 անդամների՝ ըստ ՀԿ-ի տարածած հայտարարության՝ առանց որեւէ ակներեւ հիմքի: 

«Մեր անդամները չեն իրականացրել որեւէ անօրինական գործողություն եւ նման վարվելակերպը միայն մեկ բանի մասին է խոսում. սա քաղաքական հետապնդում է։ Հերթական անգամ հաստատվեց այն փաստը, որ ուժային կառույցների միջոցով իրականացվող ապօրինությունները մեր երկրում նոր թափ են հավաքում, եւ ոչ մի քաղաքացի այլեւս ապահովագրված չէ` իր նկատմամբ դրսեւորվող օրենքի կամայական կիրառումից։

Այլեւս չի գործում անմեղության կանխավարկածը, իսկ դրա փոխարեն գործում են երկակի ստանդարտներն ու քաղաքական հետապնդումները։ Ակնհայտ է, որ իշխանությունների նյարդերը տեղի են տալիս, սակայն նմանատիպ ճնշումներով մեզ չեք վախեցնի եւ չեք կանգնեցնի»,-ասված է հայտարարությունում։

Ավելի ուշ «Ադեկվադ»-ի 3 անդամներ, այդ թվում Կոնստանտին Տեր- Նակալյան ու Արթուր Դանիելյանը ազատ են արձակվել: 

Տեսանյութը՝ Մարիա Հովումյանի ֆեյսբուքյան էջից

Լուսանկարը՝ Sputnik Արմենիա-ի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին