▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վեթինգը պետք է սկսել միզաբուժության գուրու և պապայի (կամ միգուցե մամայի) բալա դատավորներից. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Վեթինգը պետք է սկսել միզաբուժության գուրու և պապայի (կամ միգուցե մամայի) բալա դատավորներից…

Իսկ մնացածի մասին փաստաբանս կխոսի մամուլի ասուլիսի ժամանակ երկուշաբթի 13:00, Սպուտնիկ Արմենիա մամուլի կենտրոնում»։

 

 

 

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սարգիս Երիցյանի նախագահությամբ, երեկ՝ հունիսի 7-ին, բավարարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցն ընդդեմ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ պարտավորեցնելով վերջինիս հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ հերքել Մինասյանի հասցեին հնչեցրած արտահայտությունները։

 

Հավելենք, որ, անդրադառնալով Արսեն Թորոսյանի գրառմանը, իրավապաշտպան, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիանալի օրինակ, որ ցանկացած ոչ հաճո դատական ակտից հետո «նեղացկոտ» պաշտոնյաները հրապարակավ սպառնում են «վեթինգով» (իրականում, իհարկե, նկատի ունեն դատավորին իր վճռի համար պատժելը)։

Հիանալի օրինակ, որ եթե այս թիմը չունենա պատշաճ հակակշիռներ, կդառնա սովորական բռնապետություն։

Հիանալի օրինակ, որ «մանկապարտեզային» իրավական մշակույթ ունեցող քաղաքական թիմին պետք է հեռու պահել պետական ինստիտուտների նկատմամբ «վիրահատական միջամտություններից»։

ՀԳ-1. Դժգո՞հ եք՝ (դեպքերի երևի 90%-ում կողմերից մեկը դժգոհ է մնում) խնդրեմ, բողոքարկեք։ Գուցե ճիշտ եք, և վերադաս դատարանը կբավարարի ձեր բողոքը։ Ի՞նչ է եղել որ։ Առավել ևս՝ բարձրակարգ փաստաբան ունեք։

ՀԳ-2. Ի դեպ, իմ անձնական կարծիքով նշված դատավորը շատ ավելի լավ հանրային ծառայող է, քան նշված նախարարը։ Մի պահ հիշենք, թե ու՛մ տեղակալի նկատմամբ են մեղադրանք առաջադրել կաշառքի համար»:

Կարդացեք նաև՝

Սերգո Երիցյանի դատավոր որդին խորհուրդ է տալիս վախի դեմ «չիշիկ խմել»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին