▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում ա գործ տվողների, զրպարտողների քաղա՞ք սարքի. Էդուարդ Բաբայանը՝ Ռոմանոս Պետրոսյանին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանը, անդրադարձ կատարելով այսօր ընթացող՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններին, ասել է, որ ընտրությունները, ընհանուր առմամբ, հանգիստ են ընթանում:

 

 

 

 

 

 

 

 

«Միայն մարզպետն է մի քիչ լարված. ինձ թվում ա` ինքը հասկացել ա արդեն, որ պարտվում ա: Մարզպետը այս քաղաքում ժողովրդի վստահությունը չի վայելում, միայն Նիկոլ Փաշինյանի շնորհիվ ա, որ ձայներ ա հավաքել, իրա տնեցիներն էլ սկի չեն մասնակցել քվեարկությանը»,-լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է  Բաբայանը:

Անդրադառնալով այսօր Կոտայքի մարզպետի հետ կապված միջադեպին` նա ասել է. «Ինչ, ուզում ա գործ տվողների, զրպարտողների քաղա՞ք սարքի: Պարզ ա, չի ստացվի, այս քաղաքը նորմալ ժողովուրդ են, նորմալ ապրում ենք ուրախ այս քաղաքում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին