▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահագն Գևորգյանն ու համակիրներն արդեն տոնում են իրենց հաղթանակը․ Ի՞նչ է կատարվում ՔՊ գրասենյակում

Աբովյանում այսօր կայացած քաղաքապետի ընտրություններում ձայներիի առավելությամբ առաջատար է գործող քաղաքապետ, անկուսակցական Վահագն Գևորգյանը:

Հիշեցնենք, որ նրա հետ պայքարի մեջ էր նաև ՔՊ-ական Գրիգոր Գուլյանը, որը սակայն ձայների տարբերությամբ զիջել է գործող քաղաքապետին:

«Սիրելի աբովյանցիներ, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ։ Շնորհակալ եմ ընկերներիս, մեր թիմից, մեր ընտանիքից։ Հաղթանակ։ Շնորհավոր ընկերության միջազգային օրը»,-գրել է Վահագն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում՝ հրապարակելով նաև տեսանյութ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իսկ թե  ի՞նչ մթնոլորտ է տիրում ՔՊ գրասենյակում, կարելի է պատկերացնել կուսակցականների տարածած տեսանյութերից, որոնք նրանք վերնագրել են այսպես․ «#ՈչԴոդացմանըԶուտ ուրախ ենք»։

ՔՊ-ական Տիգրան Մազմանյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աբովյան ջան ընտրեցիր դե դիմացի։Շարունակեք թալանվել․․․

 Դեռ պաշտոնապես էլ չի հաղթել ախրանիկի պաշտպանած թեկնածուն ու արդեն Աբովյան քաղաքում դոդի ավտոները քիչա մնում մարդկանց վրով քշեն»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին