▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշում է կայացվել վարորդին հեռացնել աշխատանքից. Հակոբ Կարապետյանն աղմկահարույց տեսանյութի մասին

Երևանիք քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

 

 

 

 

 

«Նախօրեին տարածված տեսանյութում 46 համարի երթուղու վարորդի վարքագիծը քննարկելու համար այսօր Երերւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն է հրավիրվել երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցիչը:

Քննարկման արդյունքում որոշում է կայացվել կարգազանց վարորդին հեռացնել աշխատանքից:

 

 

 

 

 

 

Ուղեւորափոխադրող ընկերության ներկայացուցիչներին քաղաքապետարանում հորդորել են աշխատանքներ տանել երթուղու վարորդների հետ՝ խստիվ պահպանել ուղեւորների հետ շփման վարքականոնը, ինչպես նաեւ ավելի ուշադիր լինել Ճանապարհային երթեւեկության կանոնները պահպանելու հարցում»:

Կարդացեք նաև՝ Մինչեւ չիջնես չեմ քշի. երթուղայինի վարորդը ծխախոտի համար նկատողություն ստանալուց հետո սպառնում է

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին