▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանվել է Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հայրը՝ Սարգիս Ավագյանը

Հունիսի 10-ին Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի տարածքում ծեծելով, ապա նաեւ դիտավորությամբ դանակի հարվածով տաքսու վարորդի են սպանել: Միջադեպին փորձել է միջամտել մի երիտասարդ, սակայն նրան նույնպես դանակահարել են: Գործը գտնվում է ՀՀ քննչական կոմիտեի տիրույթում:

 

 

 

 

 

 

«Հայկական ժամանակ»-ին  հայտնի է դարձել, որ տաքսու սպանված վարորդը Սարգիս Ավագյանն է՝ Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հայրը:

Մարտի 1-ին ծանր վիրավորված Արթուր Ավագյանը պաշտոնապես տուժող էր ճանաչվել միայն 2008-ի սեպտեմբերի 2-ին՝ «Մարտի 1»-ի մայր գործով նախաքննության ավարտից 2 օր առաջ: 

Արթուր Ավագյանը մարտի 1-ին, ժամը 22:15-ին, շտապ օգնության մեքենայով բերվելով «Արմենիա» բժշկական կենտրոն՝ մի քանի օր անցկացրել էր վերակենդանացման բաժանմունքում եւ ստացած վնասվածքների պատճառով անգամ չէր կարողացել պատասխանել քննիչների հարցերին: Հիվանդանոցում արձանագրվել էին ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Արթուր Ավագյանի վնասվածքները:

Մանրամասները՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին