▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու է հրաժարական տվել Արտակ Զեյնալյանը. պարզաբանում է Նիկոլ Փաշինյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից Արտակ Զեյնալյանի հրաժարականին:

 

 

 

 

 

 

 

 

 

«Խնդիրները և միջավայրը որոշակի փոխվում են: Բոլորիդ աչքի առաջ է եղել դատաիրավական համակարգի շուրջ ձևավորված միջավայրը, և այդ միջավայրի փոփոխության արդյունքում առաջ են գալիս նաև կադրային փոփոխություններ»,- Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետը:

 

 

 

 

 

 

 

 

 

Հարցին, թե ի՞նչ խնդիրներ են առաջ եկել, որոնք Արտակ Զեյնալյանը չի կարող լուծել, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Կա աշխատանքի ոճի, ընկալումների, գործիքակազմի, դրանց կիրառման ինտենսիվության վերաբերյալ պատկերացումներ և պրակտիկա: Եվ այդ պատկերացումների ու պրակտիկայի գնահատման արդյունքում մենք եկել ենք այդպիսի եզրակացության»:

Զրույցը հնարավոր է դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» գլխավոր թողարկման ժամանակ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին