▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանության՝ «Ադեկվադ»-ի նկատմամբ պահվածքը զուգորդվում է գործող օրենքների ակնհայտ խախտումներով. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն անդրադարձել է «Ադեկվադ»-ի հետ այսօր տեղի ունեցած միջադեպին, որի անդամները հրավիրվել էին Գորիսի ոստիկանություն:

Իոաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում, մասնավորապես, գրել է.

 

 

«Երբեք չէի մտածում որ կգրեմ սա:

Խիստ մտահոգիչ է Ոստիկանության՝ «Ադեկվատ» կուսակցության նկատմամբ պահվածքը, որը զուգորդվում է գործող օրենքների ակնհայտ խախտումներով:

Հավատացած լինելով, որ վարչապետի կողմից քաղաքական հետապնդումներ իրականացնելու որեւէ հրահանգ չկա, չեմ կարողանում հասկանամ, թե ինչո՞ւ են ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ նման պահված դրսեւորում՝ վարկաբեկելով հեղափոխության արժեքները:

Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնեմ, որ ոստիկանության ծառայողի կողմից օրենքի խախտումը չի կարող լինել «հանուն լավ նպատակի», քանի որ լավ նպատակը ոստիկանության առջեւ դրել է Ազգային ժողովը՝ համապատասխան օրենքներով»:

Ավելի վաղ «Ադեկվադ» շարժման ֆեյսբուքյան էջում տեղադրվել էր հայտարարություն, որում ասվում էր,  «Ադեկվադի» անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն։ 

Գրառման մեջ նաեւ ասվում է.

«Ադեկվադ» շարժման անդամները վաղ առավոտից ուղեւորվել են Սյունիքի մարզ՝ հանդիպում անցկացնելու համակիրների եւ աջակիցների հետ։ Սակայն, նպատակ ունենալով զրկել նրանց այդ հնարավորությունից, եւ կասեցնել շարժման անդամների եւ համակիրների հանդիպումը, իշխանությունները կրկին սահմանափակեցին «Ադեկվադ» ՀԿ-ի անդամների տեղաշարժի ազատությունը։

 

 

 

 

 

 

 

Սա իրավապահ համակարգի կամայական օգտագործման եւս մեկ օրինակ է, եւ հերթական անգամ ապացուցում է մեր այն պնդումները, որ իշխանությունները փորձում են տապալել ընդդիմության կայացման գործընթացները, միանձնյա կառավարման կախարդական փայտիկը չկորցնելու նպատակով։

Տվյալ պահին բերման են ենթարկվել Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Ազատ Ադամյանը, Սամվել Թադեւոսյանը եւ այլք։ Հետեւեք իրադարձությունների զարգացմանը, հավելյալ տեղեկություն ունենալուն պես այն կտեղադրվի էջում»:

Քիչ առաջ «Ադեկվադ»-ի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ Գորիսի ոստիկանության բաժանմունքում գտնվող բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել։

«Հարգելի աջակիցներ

2․5 ժամ ոստիկանության բաժանմունքում գտնվելուց հետո բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել։

Ինչպես պարզվեց, ոստիկանությունը գործել է ինչ-որ ահազանգի հետքերով, ահազանգողը տեղեկացրել է, որ նկատել է մեքենայով ընթացող "մորուքով և սև շափիկներով անձանց", ինչն էլ հանդիսացել է ոստիկանական գործողությունների հիմք։

Ցավում ենք, որ իշխանությունների ապիկար կառավարման և խուճապային հրահանգավորումների հետևանքով այնպիսի լուրջ կառույցի աշխատանքը, ինչպիսինն է Ոստիկանությունը, զավեշտի է վերածվում, և վարկաբեկվում իրավապահ մարմինների համբավն ու գործառույթները։

Շնորհակալ ենք աջակիցներին և ԶԼՄ-ներին ուշադրության համար»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին