▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Սարգսյանն ընդունել է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ (MRI) սարքի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանին

 

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է անվանի հայազգի գիտնական, գյուտարար և բժիշկ Ռեյմոնդ Դամադյանին, ով մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ (MRI) սարքի ստեղծողն է։

 

 

Նախագահ Սարգսյանը ողջունել է հայտնի գիտնականի այցը հայրենիք և շնորհակալություն հայտնել բժշկության ոլորտում հեղափոխական դեր ունեցած նրա գիտական հայտնագործության համար:

Գիտականը նախագահին պատմել է իր գործունեության ու ծրագրերի, ինչպես նաև նոր սերնդի՝ կատարելագործված MRI սարքի հնարավորությունների մասին:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի բժշկական և գիտական շրջանակների հետ համագործակցության հեռանկարներին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների և, հատկապես, արհեստական բանականության ոլորտում զարգացման մեծ ներուժ ունի և առաջարկել է դիտարկել հայ մասնագետների հետ համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին