Շաբաթ օրը արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Ասկերանի մարտական դիրքերից մեկում զինվորների վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ զինվորներից մեկը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ։ Ըստ տեղեկությունների՝ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ նրա վրա կրակոցներ արձակողը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի բարեկամն է:
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում


