▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական ներուժի դեմ ձեզ և մեզ հայտնի ուժերը տարեկան միլիարդավոր դոլարներ են ծախսում. Նիկոլ Փաշինյան

 

 

 

«Նոր ժամանակներում պետք է նորովի դիտարկենք և նորովի գնահատենք «Հայաստան» համայակական հիմնադրանի աշխատանքները և տեսնենք նաև մեդալի հակառակ կողմը»,-«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ելույթի ընթացքում նշեց մի քանի դրույթներ, որոնք բացասական ազդեցություն են ունեցել և շարունակում են ունենալ հայկական ներուժի վրա. «Ամեն տարի մենք ուրախությամբ նշում ենք, որ հիմնադրամի շրջանակներում գումար է հանգանակվում, և դա, իհարկե, լավ է, բայց դրսում, ուրիշների մոտ հարց է ծագում. սա՞ է հայկական ներուժը, հայկական ներուժը սա՞ է, որ ամբողջ աշխարհում հավաքվում է 15 մլն դոլար, և դրա համար ուրախանո՞ւմ են:

Ուզում եմ ընդգծել, որ հայկական ներուժի դեմ ձեզ և մեզ հայտնի ուժերը տարեկան միլիարդավոր դոլարներ են ծախսում հայակական ազդեցությունն ամբողջ աշխարհում նվազեցնելու համար, և գալիս են պահեր, որ մենք ինքներս երբեմն հայակական ներուժին, իմիջին հարվածելու համար երբեմն ակամա շատ ավելի մեծ «աշխատանք» ենք անում, քան անում են մեր հակառակորդները»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ բացի ներքին դրսևորումները շատ կարևոր է նաև, թե մեր գործողություններն ինչպիսի ազդեցություն, տպավորություն են թողնում դրսի հանրության շրջանում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին