▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

 

Փակ քվեարկությամբ Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր:

Հաշվիչ հանձնախումբն արձանագրել է, որ ձայների՝ 99 կողմ, 22 դեմ և 1 անվավեր հարաբերակցությամբ Վահե Գրիգորյանն ընտրվել է ՍԴ դատավոր:

Տեղեկացնենք, որ 132 պատգամավորներից գաղտնի քվեարկությանը մասնակցել է 122-ը:

Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանի թեկնածությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Կարդացեք նաև՝ Ես չեմ թաքցնում, որ «Իմ քայլում» ընկերներ ունեմ. Վահե Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին