▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուլսարի վերաբերյալ միջազգային փորձաքննության արդյունքները դրակա՞ն են. Կառավարությունը հապաղում է հրապարակել

 

Asekose.am-ի հավաստի տեղեկություններով, Հայաստանի կառավարությունը ստացել է Լիբանանյան ELARD կազմակերպության եզրակացությունը Ամուլսարում «Լիդիան Արմենիա» ընկերության հանքի էկոլոգիական փորձաքննության վերաբերյալ:

Այն դրական է՝ այդ թվում ջրային ռեսուրսների վրա ազդեցության մասով , ինչը նշանակում է, որ Ամուլսարնի հանքն իրավունք ունի աշխատել. սակայն կառավարությունը եզրակացության բովանդակությունը չի շտապում հրապարակել:

 

Ըստ Asekose.am-ի աղբյուրների, կառավարությունը փորձում է մինչև եզրակացության հրապարակումը ձև գտնել, որպեսզի «Լիդիան Արմենիա» ընկերությունը հրաժարվի փոխհատուցումից, որն ակնկալում է մեկ տարվա պարապուրդի դիմաց:

Նշենք, որ բնապահպանների գործողությունների արդյունքում խոչընդոտվել ու կիսատ էին մնացել հանքի շահագործմանը նպատակուղղված աշխատանքներ՝ մեծ վնաս հասցնելով ընկերությանը:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը 400 հազար դոլար է վճարել լիբանանյան ELARD կազմակերպությանը՝ «Լիդիան Արմենիա» ընկերության հանքի էկոլոգիական փորձաքննության համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին