▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոն Զեյնալյանի պես պրոֆեսիոնալից հետո բավական բարդ աշխատանք է սպասվում․․․Զեյնալյանը չկար

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան  ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ գնում է արդարադատության նախարարություն՝ արդարադատության նոր նախարարին ներկայացնելու։

Նախարարությունում արդեն նա նշել է.

«Պարոն Բադասյանին ես ճանաչում եմ որպես ինտելեկտուալ, կամային հատկանիշներով օժտված ու պարտաճանաչ մարդ»։

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արտակ Զեյնալյանին եւ նշել,որ Զեյնալյանը այս պահին Հայաստանում չի, այդ պատճառով ներկա չէ։

Հիշեցնենք, որ արդարադատության արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարական էր տվել տվյալ պաշտոնից։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին