ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի միջոցով տեղեկացրել է, որ հայ պատգամավորական խումբը դուրս է եկել Վրաստանի խորհրդարանից, որտեղ արտակարգ իրավիճակ էր:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ ժամեր առաջ զավթել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների դահլիճը և իրենց բողոքի ակցիան են իրականացնում Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցության դեմ:
Նշենք նաև, որ վեհաժողովն այս պահի դրությամբ դադարեցրել է աշխատանքը։