▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թբիլիսիում հակառուսական ցույցերը վերածվեցին բախումների, կիրառվում է ուժ, կան տուժածներ. ՈւՂԻՂ

Արդեն հայտնել ենք, որ Վրաստանում այս պահին ընթանում են հակառուսական ցույցեր: Ցուցարարները պահանջում էին, որ մեկ ժամվա ընթացքում պաշտոնաթող լինեին Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան և ՊԱԾ-ի ղեկավար Վախթանգ Գոմելաուրին: Ցուցարարները նաև պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Պահանջներից ոչ մեկը չի կատարվել:

Այս պահին ցուցարարները փորձում են ներխուժել խորհրդարանի շենք, տեղում են գտնվում ոստիկանական ուժերն ու հատուկջոկատայինները: Վերջիններիս եւ ցուցարարների միջեւ բախումներ են, ոստիկանությունը կիրառում է բիրտ ուժ, կան տուժածներ:

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ոստիկաններին կոչ է անում անցնել ցուցարարների կողմը:

«Ես իմ ստեղծած ոստիկանությանը կոչ եմ անում չենթարկվել Իվանիշվիլիին և անցնել ցուցարարների կողմը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաակաշվիլին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին