▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահե Գրիգորյանը առանձին հանդիպում է ունեցել Հրայր Թովմասյանի հետ

Ես իմ գործընկերների հետ հիմա քննարկումների մեջ եմ, երբ քննարկումներն ավարտվեն՝ բոլոր հարցերին կպատասխանեմ։ Այս մասին Սահմանադրական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե՝ իր՝ ՍԴ նախագահի լիազորությունների կատարումը ստանձնելու վերաբերյալ հայտարարության մասով զրուցե՞լ է ՍԴ մյուս անդամների հետ։

 

 

«ՍԴ անդամների հետ եւ երեկ եմ հանդիպել, եւ այսօր եմ խոսել։ Քննարկում եմ ունեցել նաեւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ»,–նշեց նա։

Հարցին՝ Հրայր Թովմասյանի հետ հանդիպումը կառուցողակա՞ն էր, Վահե Գրիգորյանը նշեց. «Կարծում եմ կառուցողական էր»։

 

 

Նրա խոսքով՝ Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններն ու պարտականությունները ստանձնելու մասին արված իր հայտարարությունը գործընկերների հետ առանձին զրույցների ընթացքում է քննարկում։

Հարցին՝ ՍԴ–ն հիմա ճգնաժամի՞ մեջ է, նա պատասխանեց. «Իմ ասածները ուժի մեջ են»։

Դիտեք նաև՝ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին