▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծափ պետք է տալ, երբ որ ԱԺ նախագահն է ասում․․․Արարատ Միրզոյանը նկատողություն արեց

Խորհրդարանը  114 կողմ, 4 դեմ  ձայների հաշվարկով Բարձրագույն դատական խորհուրդի անդամ ընտրեց Վիգեն Քոչարյանին:

 Քվեարկությանը 132 պատգամավորից մասնակցել է 119-ը, 1 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Հիշեցնենք, որ Վիգեն Քոչարյանի թեկնածությունը առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը:

 

 

 

Քվերակության արդյունքները հայտարարելուց անմիջապես հետո պատգամավորները սկսեցին ծափահարել: Ազգային  ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նկատեց.

«Ծափ պետք է տալ, երբ որ ԱԺ նախագահն ասում է՝ որոշումն ընդունվել է»:

 Եվս մեկ անգամ  հայտարարելով, որ որոշումն ընդունվել է, պատգամավորները կրկին ծափահարեցին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին